Աշխատանքի իմ ամենասիրելի ժամը տուն գնալու ժամն է:

Դուք կարող եք սա կարդալ և համաձայնվել կամ այսօր արդեն կատարել մասնագիտական գրագետ ընտրություն և տարիներ անց Ձեզ տեսնել կարիերայի այն կետում, որ երազել և պատկերացրել եք:


Մասնագիտության ընտրությունը ամենևին էլ հեշտ գործընթաց չէ:
Այն հիմնված է ոչ միայն մարդու հետաքրքրությունների, այլև նրա կարողությունների վրա։

Մասնագիտական ոչ գրագետ և գրագետ կողմնորոշման պտուղները

Քաղում ենք սխալ պտուղներ

  • Մոտիվացիայի պակաս, անկում, բացակայություն
  • Աշխատանքային սթրես
  • Աշխատանքային գրգռվածություն, լարվածություն
  • Անաշխատունակություն
  • Ազդող միջավայր և շրջապատ
  • Հուզական այրում
  • Ցածր աշխատավարձ
  • Ցածր ինքնագնահատական
  • «Քո տեղում չլինելու» զգացում

Քաղում ենք ճիշտ պտուղներ

  • Աշխատելու մոտիվացիա
  • Մասնագիտական նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու ցանկություն
  • Ոլորտում աճելու ցանկություն
  • Կարիերայի աճ
  • Բարձր աշխատավարձ
  • Բարձր ինքնագնահատական
  • Բավարարվածության զգացում
Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն, ո՞ւմ դիմել

Կան հատուկ վերապատրաստում անցած հոգեբաններ, ովքեր հատուկ մշակված մեթդոներով իրականացնում են մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:

Մասնագիտական կողմնորոշման մասնագետները բացահայտում են անձի հետաքրքրությունների շրջանակը, նախասիրությունները, ուժեղ և թույլ կողմերը, անձնային առանձնահատկությունները, որակները, ինչպես նաև նշվում է մասնագիտությունների այն շրջանակը, որտեղ կարող է կայանալ անձը

Ինչո՞ւ է կարևոր մասնագիտական կողմնորոշումը

Մասնագիտական կողմնորոշում` հստակ նպատակ

Հստակ նպատակ

մասնագիտական կողմնորոշումն օգնում է բացահայտել անձի ուժեղ կողմերը, նախասիրությունները և հետաքրքրությունները՝ օգնելով հասկանալ, թե ինչն է Ձեզ ոգեշնչում:
Մասնագիտական կողմնորոշում` Բացահայտ ուղի

Բացահայտ ուղի

մասնագիտությունների լաբիրինթոսում խճճվելը հեշտ է, սեփական ուղին գտնելը՝ ամենաբարդը: Մասնագիտական կողմնորոշումը կօգնի ընտրել և վստահ գնալ Ձեզ համապատասխան ճանապարհով:
Մասնագիտական կողմնորոշում` Սիրելի աշխատանք

Սիրելի աշխատանք

վաստակեք ապրուստը՝ անելով մի բան, որը ձեզ հաճույք է պատճառում: Մասնագիտական կողմնորոշումը կօգնի ձեզ գտնել գործունեության այն տեսակը, որը համատեղում է գոհունակությունն ու հաջողությունը:

Գրանցվել խորհրդատվության

Կապ հաստատեք մեզ հետ Ձեզ հարմար տարբերակով, խորհրդատվություն նշանակելու համար։
Խորհրդատվության արժեքն է 40.000 ֏ երկու այցելության համար:

Հեռախոսահամարներ

010 581814, 077 581814

Հասցե

ք. Երևան, Մաշտոցի 40