Ինչպե՞ս չսխալվել մասնագիտություն ընտրելիս
Ամեն տարի տասյակ ուսանողներ ավարտում են ուսումնական կենտրոնները գերազանց: Սակայն, երբ համեմատում ենք, թե նրանից քանիսն են կարողանում կամ ցանկանում աշխատանքի անցնել իրենց ոլորտում,արդյունքում տեսնում ենք տխուր պատկեր:
Այս ամենի հիմնական պատճառներից մեկն էլ սխալ ընտրված մասնագիտությունն է: Մասնագիտության ընտրությունը սովորաբար կանգ է առնում, այսպես ասած, թրենդային և փողաբեր մասնագիտությունների վրա: Կան մարդիկ, ովքեր ընտրում են մի մասնագիտություն, որն իրենց համար ընտրել են ծնողները, կամ ծնողների ընտանիքում բոլորը բժիշկներ են, և երեխան նույնպես պետք է դառնա բժիշկ: Ավանդույթը պահելը, իհա՛րկե, հրաշալի է, բայց երբ երեխան օժտված է այն ընդունակություններով և անձնային ու մասնագիտական որակներով, որոնք անհրաժեշտ են բժիշկ դառնալու համար: Իսկ եթե դա այդպես չէ, ի՞նչ անել:
Ապագա մասնագիտության ընտրության նման մոտեցումները ցույց են տալիս, որ անհատը դեռ չգիտի՝ ապագայում ինչ ուղով է ցանկանում գնալ և պատկերացում անգամ չունի սեփական հետաքրքրությունների մասին: Արդյունքում անհատը ստանում է ժամանակի, գումարի վատնում: Ապագայում տարիներ շարունակ կատարում է ոչ սիրելի աշխատանք և ստանում ցածր աշխատավարձ: Քանի որ իր ոլորտում զարգանալու, աճելու մոտիվացիա չունի, լճանում է, դառնում միջակ աշխատող:
Մարդիկ տարբեր են և հետաքրքրությունները ևս տարբեր են:
Մասնագիտություն ընտրելուց առաջ հասկացեք, թե որն է ձերը: Այն, ինչը հուզում է Ձեզ, մոտիվացիա է տալիս ու անսահման էներգիա: Դրա մասին խոսելիս Ձեր աչքերը փայում են և «ձեռքերը քոր են գալիս», որ մի բան ձեռնարկեք: Մի՛ փորձեք Ձեզ համեմատել այլ անձանց հետ և կրկնել նրանց կատարած քայլերը:
Իսկ եթե ընտրությունը Ձեզ բարդ կթվա, այնպայման դիմեք մասնագիտական կողմնորոշման մասնագետին, ով ընդամենը երկու այցելությունից հետո կնշի բոլոր այն ոլորտներն ու մասնագիտությունները, որտեղ Ձեզ ամենալավը կդրսևորեք: