Ի՞նչ եք հարցնում Ձեր երեխային, երբ նա դպրոցից տուն է գալիս
Հաճախ, առաջին բանը, որ հարցնում են ծնողները երեխային դասից տուն ճանապարհին հետևյալն է` ի՞նչ գնահատական ես ստացել այսօր: Այս դեպքերում, սովորաբար, երեխաները կենտրոնանում են ոչ թե ուսումից հաճույք ստանալու, նոր գիտելիք ձեռք բերելու, այլ ամեն անգամ բոլոր առարակներից «իններ» ու «տասեր» ստանալու վրա: Չէ՞ որ մայրիկի ու հայրիկի համար ավելի կարևոր են գնահատականները, և նրանք իրենց լավ կզգան ծնողական ժողովների ժամանակ, երբ բոլոր ուսուցիչները գովեն իրենց:
Հաճախ լավ գնահատականներ ստանալ բոլոր առարկաներից և լավ գիտելիք ունենալը զուգահեռներ են, որոնք երբեք չեն հատվում:
Երեխան կենտրոնանում է թվերի վրա և մոռանում իր հետաքրքրությունների, նախասիրությունների մասին:
Ծնողները կարող են թյուր կարծիք ունենալ, որ երեխան ամեն ինչ գիտի և հետագայում կարող է դառնալ այն մասնագետը, որ ինքը կցանկանա: Չէ՞ որ և՛ մաթեմատիկայից ունի իններ և՛ հայոց լեզվից, և՛ կենսաբանությունից ու քիմիայից:
Բայց դա կարող է ընդամենը «փափուկ բարձ» լինել, քանի որ երեխան ոչ թե գիտելիք է ցանկացել ստանալ, այլ բարձր թվանշաններ դպրոցական տարիներին: Մասնագիտության ընտրելիս նա կհասկանա, չունիտված հետաքրքրություններ, առավել նախընտրելի առարկաներ: Չէ՞ որ բոլոր առարկաներից պետք է բարձր գնահատականներ ստանար: Սովորաբար երեխաները խճճվում են իրենց մտքերի մեջ, չեն գտնում իրենց համար ցանկալի ոլորտները: Բայց ամեն ինչին կա լուծում:
Հենց այս դեպքերում կարող եք դիմել մասնագիտական կողմնորոշման մասնագետի օգնությանը, ով ընդամենը երկու այցից հետո կնշի այն ոլորտները, որտեղ երեխան ապագայում կարող է հաջողել:
Եվ վերջում` խորհուրդ ծնողներին. երբ Ձեր երեխան տուն գա դպրոցից, առաջինը հարցրեք՝ թե ինչ նոր գիտելիք ստացավ և որ առարկան էր նրան ամենաշատը դուր եկել: